ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Միասին վերացնենք տուբերկուլոզը
![ՀՀ ԱՆ. Միասին վերացնենք տուբերկուլոզը ՀՀ ԱՆ. Միասին վերացնենք տուբերկուլոզը](up/article/big/file_44891_1559617.jpeg)
Մարտի 18-19-ին կայացավ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված իրազեկման դասընթացը, որը կրում էր «Միասին վերացնենք տուբերկուլոզը» խորագիրը:
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը ներկայացրեց Տուբերկուլոզի կառավարման 2016-2020 թվականների ազգային ծրագրի ընթացքն ու խնդիրները, Հայաստանում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը:
Արմեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնն իր ներուժով և շարժական ֆլյուորոգրաֆով միացել է հանրապետության բուժհաստատություններում իրականացվող «Բաց դռների օրեր» նախաձեռնությանը, որի շրջանակներում վերին շնչուղիների և թոքային հիվանդությունների, այդ թվում տուբերկուլոզի վաղ հայտնաբերման նպատակով իրականացնում է բնակչության ֆլուորոգրաֆիկ հետազոտություններ: Մարտի 16-ի դրությամբ արդեն իսկ հետազոտվել են Կոտայքի, Արարատի, Շիրակի, Լոռու, Վայոց ձորի մարզերի բնակիչները: Հետազոտությունների մեջ ընդգրկվել են շուրջ 600 հոգի, հայտնաբերվել է 3 տուբերկուլոզով հիվանդ, որոնք հոսպիտալացվել են: Հետազոտությունները կկրեն շարունակական բնույթ:
Դասընթացի ժամանակ կարևորվեցին տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության ծրագրերը: Մինչև 2015 թվականը տուբերկուլոզով հիվանդներին տրամադրվել են սննդային և հիգիենիկ փաթեթներ, փոխհատուցվել է տրանսպորտային ծախսը:
Կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ առավել նպատակային է փաթեթի փոխարեն գումարի տրամադրումը:
Ուստի, 2015 թվականից ներդրվել է նոր մեխանիզմ, ըստ որի՝ ամբուլատոր բուժվող հիվանդները ստանում են ֆինանսական աջակցություն: Գումարը տրամադրվում է բուժման հետևողականությունն ապահովելու համար: Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով վերանայվել է տրամադրվող գումարի չափը և 2017թ. հունվարից դեղազգայուն դիվանդներին տրամադրվում է 16.000 ՀՀ դրամ, իսկ դեղակայուն տուբերկուլոզով հիվանդներին 26.000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:
Փոխհատուցվում է նաև ամենօրյա բուժման համար ծախսվող տրանսպորտի գումարը:
ՀՀ ԱՆ գլխավոր ֆթիզիատր Լյուբով Նիկոլայանը ներկայացրեց դեղակայուն, բազմադեղակայուն տուբերկուլոզի ախտորոշման և բուժման արդի մոտեցումները:
Թեմաները ներկայացնելուց հետո բանախոսները պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Մասնագետները ևս մեկ անգամ շեշտեցին, որ տուբերկուլոզը բուժելի է: Հայաստանի Հանրապետությունում այն իրականացվում է անվճար: Ու թեև հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, միևնույն է, դրա զարգացման համար անհրաժեշտ են նպաստավոր պայմաններ: Իսկ բարձր դիմադրողականությունը, հիգիենիկ կանոններին հետևելը, օդափոխված միջավայրը հիվանդացությունը կանխելու լավագույն նախապայման են:
![](images/calendar.png)
|
Կարդացեք նաև
![Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում](up/article/small/file_64505_5736963.jpg)
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
![](images/calendar.png)
![Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի](up/article/small/file_64500_6375128.jpg)
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
![](images/calendar.png)
![«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին «Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին](up/article/small/file_64499_9007730.jpg)
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
![](images/calendar.png)
![Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով](up/article/small/file_64436_3774152.jpg)
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
![](images/calendar.png)
![Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ](up/article/small/file_64468_8511083.jpg)
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց](up/article/small/file_64450_8492545.jpg)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով](up/article/small/file_64447_6559314.jpg)
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
![](images/calendar.png)
![«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com «Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com](up/article/small/file_64432_8988708.jpg)
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
![](images/calendar.png)
![Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com](up/article/small/file_64440_2015019.jpg)
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը](up/article/small/file_64441_18152.jpg)
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
![](images/calendar.png)
![Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am](up/article/small/file_64434_7555205.jpg)
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները](up/article/small/file_64425_1145521.jpg)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն